Որոնել
Արխիվ
29.03.2020  18:57

Կրաուչ. «Լողափում մոտեցա Ռոնալդոյին և խնդրեցի լուսանկարվել. նա չճանաչեց ինձ»

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը հետաքրքիր դեպք է պատմել բրազիլացի Ռոնալդոյի մասին:

«Ամենից շատ կցանկանայի նույն թիմում խաղալ Ռոնալդոյի հետ: Վստահ չեմ, որ մեր խաղաոճերը համապատասխանում են, բայց 90 րոպե նրա կողքին խաղալը իմ կյանքի գլխավոր իրադարձությունը կլիներ:

Իրականում մի անգամ հանդիպել եմ նրան: Հանգստանում էի Իբիցայում և տեսա նրան լողափում: Նա պառկած գարեջուր էր խմում, իսկ փորին մոխրաման կար: Նրա ընկերուհի-սուպերմոդելը նոր շիշ էր բերում, երբ Ռոնալդոն խմում էր հերթականը:

Լուսանկարվելու շանսը շատ լավն էր, որպեսզի այն բաց թողնեի, և մոտեցա նրան: Հույս ունեի` կբացականչի. «Օ, Կրաուչ»:

Բայց նա գաղափար չուներ, թե ես ով եմ: Մենք լուսանկարվեցինք, և ես հեռացա: Նա նույնիսկ չհասկացավ, որ ես ֆուտբոլիստ եմ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000