Որոնել
Արխիվ
28.03.2020  19:59

Մարկոս Պիզելլի. «Հիմա Հայաստանի հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ»

Մարկոս Պիզելլին Հայաստանի ազգային հավաքականի՝ բոլոր ժամանակների ամենասիրված ֆուտբոլիստներից է, ում երկրպագուները մինչ օրս էլ մեծ սրտացավությամբ են վերաբերվում: Հունվարին վնասվածք ստանալուց և հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարելուց հետո Մարկոս Պիզելլին առաջին անգամ զրուցել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ, պատմել իր ներկայիս վիճակի և պլանների մասին.

«Այժմ լավ եմ զգում, վերջերս եմ վերադարձել ԱՄՆ-ից և ներկայումս ընտանիքիս հետ մեկուսացման մեջ եմ Բրազիլիայում: Ծունկս արդեն ավելի լավ է, տհաճ զգացողություններն ավելի քիչ են: Անհատական մարզումներ եմ անցկացնում, բայց չեմ փորձում ֆուտբոլ խաղալ: Հիմա դրա ժամանակը չէ, բոլորի գերխնդիրը պետք է լինի իրենց ընտանիքների մասին հոգ տանելը:

Շատ եմ կարոտում Հայաստանը և, հատկապես, հավաքականում իմ խաղընկերներին, ողջ անձնակազմը, ֆեդերացիայի աշխատակիցներին: Ես հետևում եմ բոլոր նորություններին, շատ ուրախ եմ, որ նոր գլխավոր մարզիչ ունենք, որը շատ փորձառու մասնագետ է: Ինձ թվում է՝ նրա հետ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հիմա, երբ այլևս չեմ խաղում, մեր հավաքականի ամենամեծ երկրպագուն եմ: Անկախ այն հանգամանքից, թե ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն երբ կթույլատրեն ընկերական խաղեր անցկացնել և դրանք կլինեն Հայաստանում, թե ոչ, կփորձեմ ամռանը գալ Հայաստան և հանդիպել բոլոր ընկերներիս»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000