Որոնել
Արխիվ
27.03.2020  20:33

Ռոջերս. «Փողը չէր պատճառը, որ Սթերլինգը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»»

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է Ռահիմ Սթերլինգի` «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության դրդապատճառները: Այդ ժամանակ հյուսիսիռլանդացին «կարմիրների» գլխավոր մարզիչն էր:

«Ռահիմի համար դա ոչ մի դեպքում փողի հարց չէր: Եթե ամեն ինչ գումարի հետ կապված լիներ, նա կմնար «Լիվերպուլում»: Պատճառն նրա ներուժն ամբողջությամբ բացահայտելու ցանկությունն էր: Նա հնարավորություն ստացավ տեղափոխվել ակումբ, որտեղ շատ թոփ-ֆուտբոլիստներ կային: Նրանց կողքին Սթերլինգը աճեց և հաղթող դարձավ: Դա ակնհայտորեն նկատվում է նրա խաղում:

Ես դիտում եմ Գվարդիոլայի թիմի խաղը, և այն սովարականի նման չէ, եթե Սթերլինգը բացակայում է: Դա շատ մեծ պատիվ է անգլիացու համար»,- մարզչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին «քաղաքայինները» 64 միլիոն եվրո են վճարել վինգերի տրանսֆերի համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000