Որոնել
Արխիվ
27.03.2020  14:45

Բերեզովսկի. «Եթե բանկի աշխատող Սարրին կարողացավ լավ մարզիչ դառնալ, դարպասապհն էլ կարող է»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել Спорт-Экспресс-ին, որի ժամանակ պատմել է գլխավոր մարզիչ դառնալու որոշման ու այդ ուղղությամբ առաջին քայլերի մասին:

- Դուք կարիերան ավարտել եք 2015 թվականին: 4 տարի «Դինամոյում» պատասխանատու էիք դարպասապահների պատրաստման համար: Ե՞րբ որոշեցիք Ձեզ փորձել գլխավոր մարզչի աշխատանքոմ:

- Լուրջ սկսեցի մտածել անցած տարվա գարնանը, երբ «Դինամոյում» էի: Նման քայլի հրահրեցին թիմում կատարվող իրադարձությունները, գումարած Հայաստանի հավաքականի անհաջողությունները, որտեղ դարպասապահներին էի մարզում:

- Երբ հեռացաք «Դինամոյից», ի՞նչ տարբերակներ կային:

- Տարխանովը հրավիրում էր նրա օգնականը դառնալ «Փյունիկում»: Հետո նմանատիպ առաջարկ ստացա «Սոչիից»: Այնտեղ էլ գնացի: Ամեն դեպքում Ռուսաստանում ֆուտբոլի մակարդակն ավելի բարձր է:

- Որո՞նք էին Ձեր պարտականությունները:

- Պատասխանատու էի ստանդարտ իրավիճակների համար: Ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման ժամանակ:

- Դարպասապահների կողմը չէ՞ր քաշում:

- Ոչ, այդ էջը հանգիստ թերթել եմ: Բայց եթե պահանջվում էր, օգնում էի դարպասապահների մարզչին:

- Սովորե՞լ եք ֆուտբոլն այլ անկյունից նայել:

- Իհարկե, չէ որ շախմատից չեմ եկել: Եթե խոսենք մարզման գործընթացի մասին, գլխավոր տարբերությունը հետևյալն է: Մյուս ֆուտբոլսիտներին պատրաստում ես կոնկրետ խաղին, իսկ, իսկ դարպասապահներին` ամեն մարզմանը, չնայելով խաղացանկին: Հասկանո՞ւմ ենք ինչի մասին եմ ասում:

- Ոչ լիարժեք:

- Եթե դարպասապահին խաղի նախորդ օրը մեծ ծանրաբեռնվածություն տաք, դա միայն օգուտ կտա` հանելով հոգեբանական լարվածությունը: Մյուսների դեպքում դա չի աշխատում: Նրանց հարկավոր է խաղին զգույշ մոտեցնել լավագույն մարզավիճակում:

- Հասցրե՞լ եք բախվել կարծրատիպերին, որ դարպասապահը չի կարող գլխավոր մարզիչ լինել:

- Ոչ: Ռուսաստանում այդպես Չերչեսովի մասին էին ասում, բայց ԱԱ-2018-ում քառորդ եզրափակիչ մտնելուց հետո նրա «սխալ» խաղային անցյալի մասին խոսակցություններն անհետացան: Կարծում եմ` այստեղ ամեն ինչ կախված է մարդուց: Եկեք օրինակ վերցնենք Սարիինն: Նրան կարելի՞ է թոփ-մարզիչ համարել:

- Բնականաբար:

- Խնդրեմ: Ինչի՞ մասին է դա խոսում: Եթե բանկի աշխատողը կարողացավ լավ մարզիչ դառնալ, ապա դարպասապահը առավել ևս կարող է:  

- Սիրելի խաղային սխեմա ունե՞ք:

- Արագաշարժ ու աշխատասեր եզրային ֆուտբոլիստների դեպքում լավագույն տարբերակը երեք կենտրոնական պաշտպանով սխեման է: Բայց «Փյունիկում» դա փորձեցինք հավաքների ժամանակ, չստացվեց: Վերդարձանք տղաների համար սովորական 4-3-3 դասավորությանը:


Լուսանկարը` «Փյունիկի»

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000