Որոնել
Արխիվ
27.03.2020  02:35

ՀՐԱՏԱՊ. 2 տարի և 8 ամիս անց Նուրին արթնացել է կոմայից

«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին գրեթե 3 տարի կոմայում մնալուց հետո արթնացել է: The Sun-ը տեղեկացնում է, որ նախկին ֆուտբոլիստը հիմա կարողանում է արձագանքել իր հետ զրուցողների խոսքերին, ուտել և քնել:

Աբդելհակի եղբայրը հայտնել է, որ նախկին ֆուտբոլիստը բնակվում է հատուկ նրա համար կառուցված տանը, որտեղ կարող է ֆուտբոլ դիտել և արձագանքել տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 8-ին Նուրին ուշագնաց է եղել «Այաքս» – «Վերդեր» ընկերական խաղի ժամանակ: Բժիշկները նրա մոտ սրտի առիթմիա են ախտորոշել: Հետագայում հայտնի է դարձել, որ Նուրին ուղեղի անբուժելի վնասվածք է ստացել:

Այսպիսով, ուշագնաց լինելու պահին 20-ամյա ֆուտբոլիստը կոմայում մնաց մոտ 2 տարի և 8 ամիս:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000