Որոնել
Արխիվ
27.03.2020  01:16

«Բարսելոնան» պատրաստ է գերաստղային փոխանակում կատարել

«Բարսելոնան» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու տարբերակը: Փարիզյան ակումբը բրազիլացուն 180 միլիոն եվրո է գնահատում, սակայն կատալոնացիները չեն կարող նման գումար վճարել, հատկապես կորանավիրուսի պատճառով համաշխարհային ֆուտբոլի ճգնաժամի ֆոնին:

Sport.es-ը գրում է` «բլաուգրանան» հույս ունի, որ գործարքում կներառի իր ֆուտբոլիստներից մեկին, ով հետաքրքիր է փարիզցիներին: Այդ ֆուտբոլիստն Անտուան Գրիզմանն է, ում «Բարսելոնան» 100 միլիոն եվրո է գնահատում: Այդ դեպքում տրանսֆերում նաև որոշակի գումար կվճարվի:

Նշվում է, որ Նեյմարն արդեն որոշել է, որ սա նրա վերջին մրցաշրջանն է Ֆրանսիայում: Նա չի ուզում ՊՍԺ-ում մնալ, եթե նույնիսկ նվաճեն Չեմպիոնների լիգայի գավաթը: 28-ամյա ֆուտբոլիստի գլխավոր նպատակը «Բարսելոնա» վերադառնալն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000