Որոնել
Արխիվ
26.03.2020  18:59

Մխիթարյանը համեմատել է «Արսենալին» ու «Ռոմային»

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական թիմը համեմատել է «Արսենալի» հետ, որին պատկանում են նրա տրանսֆերային իրավունքները:

«Երբ խաղում էի «Արսենալում», Ունաի Էմերին ինձ խնդրում էր այլ կերպ գործել: Ինձնից այլ տեսակի ֆուտբոլ էին սպասում: Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի մոտեցումից: Հռոմում ինձ շատ ավելի լավ եմ զգում, որովհետև մենք հարձակվողական ֆուտբոլ ենք խաղում: Այն ինձ ավելի է համապատասխանում:

Ինձ դուր է գալիս Ֆոնսեկայի ֆուտբոլը, որովհետև մենք հարձակվողական ոճով ենք խաղում: Միշտ փորձում ենք վերահսկել գնդակը»,- The Times-ի հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000