Որոնել
Արխիվ
26.03.2020  18:23

Խոշոր փոխանակումը չի կայանա. Ֆուտբոլիստներից մեկը հրաժարվեց

«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթին»:

Ավստրիացու գործակալը «քաղաքայիններին» առաջարկել է նրան փոխանակել Լերոյ Սանեի հետ (հավելավճարով), սակայն 27-ամյա ֆուտբոլիստն ինքն է հրաժարվել գործարքից: Այդ մասին գրում է TZ-ի լրագրող Մանուել Բրոնկեն:

Բավարիան ցանկանում է հրավիել վինգերին, իսկ Ալաբայի պայմանագրի ժամկետի ավարտին մեկ տարի է մնում: Եթե նա մինչև ամառ նորը չկնքի, հավանական է, որ պաշտպանին վաճառեն:

Ալաբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» ու «Ռեալը»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000