Որոնել
Արխիվ
26.03.2020  19:30

ՉԼ-ում «Արարատ-73»-ի արտակարգ ելույթը շարունակում է անգերազանցելի մնալ Եվրոպայում

ՈւԵՖԱ-ն կազմել է Չեմպիոնների լիգայի (նախկինում Չեմպիոնների գավաթ) պատմության մրցաշարային աղյուսակը: Հաշվարկվել հիմնադրման տարուց` 1955 թվականից, որը 1992 թվականից փոխեց անվանումը և ձևաչափը: Ընդհանուր հաշվարկում հաղթանակի համար թիմերին տրվել է 2 միավոր, իսկ ոչ-ոքի` 1:

Ինչպես սպասվում էր` հայկական ակումբներից ամենաբարձր տեղը զբաղեցնում է բազմակի չեմպիոն «Փյունիկը»` 121: Երևանցիները 11 անգամ են մասնակցել մրցաշարին, տոնել են 8 հաղթանակ, 7 ոչ-ոքի գրանցել և 17 պարտություն կրել: 23 միավորի շնորհիվ «Փյունիկն» առաջ է այնպիսի թիմերից, ինչպիսիք են «Ռեալ Սոսյեդադը», նախկին չեմպիոն «Ասթոն Վիլլան», «Ակտոբեն», «Վարդարը» և «Սամպդորիան»:

Բայց հայկական և եվրոպական թիմերից ամենայուրահատուկ արդյունքներից մեկը շարունակում պատկանել «Արարատին»: ԽՍՀՄ-ի 1973 թվականի չեմպիոն դառնալուց հետո երևանցիները մասնակցել են Չեմպիոնների գավաթի 1974-75թթ. խաղարկությանը և հասել քառորդ եզրափակիչ: Նրանց ճանապարհին կագնել է միայն այդ պահին գործող ու ապագա չեմպիոն «Բավարիան»: Այդ առաջնությունում «Արարատը» 6 խաղ է անցկացրել, որոնցում 5 հաղթանակ է տոնել, այդ թվում «Հրազդան» ստադիոնում գերմանական գրանդի նկատմամբ (1:0): Այժմ «Արարատը» 209-րդ տեղում է:

Դա միակ տարին է, որ «Արարատը» մասնակցել է ամենահեղինակավոր մրցաշարին և մինչև հիմա նրա արդյունքը շարունակում է լավագույնը մնալ 1 մրցաշրջան անցկացրած ակումբեների հաշվարկում: Որոշ ակումբներ` օրինակ «Մալագան» (161), «Լեսթերը» (187)  «Դանդի Յունայթեդը» (192) և Բեռլինի «Հերտան» (199) մեկ մրցաշրջան անցնակցելով ավելի բարձր տեղ են գրավում, սակայն ավելի շատ խաղ են անցկացրել, բայց 5-ից շատ հաղթանակ չունեն:

Ինչպես նշեցինք, 46 տարի առաջ «Արարատի» այդ ելույթից հետո մինչև հիմա հայկական թիմերից միայն «Փյունիկն» է առաջ անցել նրանից: Մյուս ակումբները` «Ալաշկերտը» (241), «Շիրակը» (284), «Ուրարտուն» (360), «Արարատ-Արմենիան» (368), «Ուլիսը» (457), «Կիլիկիան» (461), «Երևանը» (480) և «Արաքսը» (502) ավելի ցածր տեղերում են:

Հավելենք, որ առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է: Նրան հաջորդում են «Բավարիան» ու «Բարսելոնան»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000