Որոնել
Արխիվ
26.03.2020  14:31

Ռումյան Հովսեփյան. «Բուլղարիայում վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում»

Հայաստանի հավաքականի և բուլղարական «Արդայի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է իր թիմում և Բուլղարիայում՝ կորոնավիրուսի տարածման հետ պայմանավորված:

«Ինչպես գրեթե ամենուր, այնպես էլ Բուլղարիայում ներքին առաջնությունը դադարեցված է մինչև մարտի 29-ը, որից հետո որոշումը կվերանայվի՝ կապված հնարավոր զարգացումների հետ: Այստեղ  վիճակը հանգիստ է, մարդիկ տնից դուրս են գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, և առայժմ մարզվում ենք տնային պայմաններում: Հուսամ` այս իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծում կստանա: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»,- նշել է Հովսեփյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000