Որոնել
Արխիվ
26.03.2020  01:43

Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական The Times-ի հետ զրույցում պատասխանել է իր ապագայի մասին հարցին:

«Հիմա չեմ կարող ոչինչ ասել, որովհետև մրցաշրջանը դադարեցված է: Մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը:

Ֆուտբոլն այնքան արագ է փոխվում… Մի օր այստեղ ես, իսկ հետո` ուրիշ վայրում: Երբեք չգիտես` ինչ կկատարվի քեզ հետ»,- ասել է կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: «Ռոման» ցանկանում է նրան մշտական թողնել իր թիմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000