Որոնել
Արխիվ
26.03.2020  01:21

Ի՞նչ է Մխիթարյանն անում կորոնավիրուսի ժամանակ. հարցազրույց

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել բրիտանական The Times-ին: 31-ամյա ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ է անում կորոնավիրուսի ժամանակ:

«Փորձում ենք դիմանալ, հեշտ չէ: Այս դժվար ժամանակահատվածում շատ բաներ չեք կարող անել: Կարող ենք միայն տանը մնալ, որպեսզի ապահով լինեք, և սպասեք մինչև իրավիճակը շտկվի:

Ես արթնանում եմ, նախաճաշում, զրուցում ընտանիքիս անդամների հետ` վիրուսի, կյանքի, ապագայի և անցյալի մասին: Երեկոյան ընտանիքիս հետ ֆիլմ եմ դիտում, իսկ երբեմն միայնակ եմ դա անում:

Բացի այդ, ակումբի կողմից մեզ մարզման ծրագիր է տրված տնային պայմանների համար: Փորձում եմ լավ մարզավիճակ պահպանել:

Երբ իմացա, որ աշխարհում իրավիճակը վատանում է, հետևեցի խորհրդներին և դադարեցի տանից դուրս գալ: Ավելի լավ է տանը մնալ և բոլորին օրինակ ծառայել: Շատ կարևոր է հետևել անվտանգության կանոններին»,- ասել է Մխիթարյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000