Որոնել
Արխիվ
25.03.2020  23:24

Ֆաբրեգաս. «Երբ «Արսենալը» պարտվում էր, ես լալիս էի, իսկ ոմանք քննարկում էին` որտեղ գնան զվարճանալու»

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը պատմել է, թե ինչու է 2011 թվականին որոշել «Արսենալից» տեղափոխվել «Բարսելոնա»:

«Ես թիմի ավագն էի, և միշտ մեծ պատասխանատվություն էի զգում: Պետք է թիմին հաղթանակների տանեի: Ամեն ինչ ներդնում էի խաղադաշտում: Երբեմն, պարտություններից հետո, գնում էի տուն ու լալիս: Տառապում էի, անքուն գիշերներ անցկացնում: Իսկ թիմակիցներս… Պարտությունից հետո նստում էի ավտոբուս, ամբողջովին կոտրված էի, իսկ ոմանք քննարկում էին, թե ուր գնան զվարճանալու:

Վերջին 2-3 տարիներին զգում էի, որ միայն Ռոբին վան Պերսին ու Սամիր Նասրին են իմ մակարդակի խաղ ցուցադրում: Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց այն ժամանակ այդպես էի զգում:

Երբ իմ թիմակիցներից նման վերաբերմունք էի տեսնում, ցանկություն էր առաջանում նոր ակումբ գտնել: Եթե այդ հանգամանքը չլիներ, չէի հեռանա «Արսենալից»»,- Arseblog պոդկասթում ասել է կատալոնացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000