Որոնել
Արխիվ
25.03.2020  23:39

Բարսեղյանի «Աստանան» բարձր է «Միլանից», «Ալաշկերտը»` «Կայրաթից», «Փյունիկը»` «Պանատինաիկոսից». ՈւԵՖԱ-ի վարկանիշը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ակումբային ֆուտբոլի նոր վարկանիշային աղյուսակը: Այն կազմվում է վերջին 5 տարիների ընթացքում եվրագավաթներում թիմերի արդյունքների հիման վրա:

Վերջին հաջողությունների շնորհիվ Տիգրան Բարսեղյանի նոր թիմը` «Աստանան» զբաղեցնում է 56-րդ տեղը: Ղազախական ակումբը 29,000 վարկանիշային միավորով առաջ է անցել նույնիսկ եվրոպական ամենամեծագույն ակումբերից մեկից` «Միլանից», որը 81-րդ տեղում է (19,000):

Հայկական ակումբներից ամենաբարձրն «Ալաշկերտն» (6,000) է, որը 179-րդ տեղում է: Նա մեկ հորիզոնականով առաջ է Կամո Հովհաննիսյանի նոր թիմից` «Կայրաթից»:

5,500 վարկանիշային միավորով նրանց շատ մոտ է «Փյունիկը», որը հանգրվանել է 195-րդ հորիզոնականում: Երևանցիներն առաջ են անցել «Պանատինաիկոսի» (209), «Վարդարի» (227), Թբիլիսիի «Դինամոյի» (232), «Տոբոլի» (268) և «Նեֆթչիի» (274) պես ակումբներից:

Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել հայկական ևս 5 ակումբներ. «Արարատ-Արմենիան» (332), «Ուրարտուն» (338), «Գանձասար-Կապանը» (362), «Շիրակը» (363) և արդեն գործունեությունը դադարեցրած «Ուլիսը» (365):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000