Որոնել
Արխիվ
25.03.2020  19:28

Մալդինին` կորոնավիրուսով վարակվելու մասին. «Ամենավատն արդեն անցյալում է»

«Միլանի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ ու ներկայիս տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հայտարարություն է կատարել կորոնավիրուսով վարակվելուց հետո:

«Ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ամենավատն արդեն անցյալում է: Միայն մի փոքր հազ է մնացել: Առաջին ախտանշանները զգացել եմ մարտի 5-ին, երբ մկանային ցավեր ունեի: Ջերմաստիճանս 38,5-ից չի բարձրացել: Այս ամբողջ ընթացքում ընտանիքիս հետ էի:

Հիմա կորցրել եմ համ ու հոտի զգացումը: Հուսով են` շուտով կվերադառնան: Կորոնավիրուսը նման չէ սովորական գրիպին, այն ավելի անդուր է»,- իտալացու խոսքերն է մեջբերում Sempremilan-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000