Որոնել
Արխիվ
25.03.2020  18:50

Անգլիական թոփ-ակումբները դեմ են, որ դատավարության ժամանակ «Մանչեսթեր Սիթին» մասնակցի ՉԼ-ին

Անգլիայի Պրեմյեր լիգայի թոփ-ակումբները դեմ են, որ «Մանչեսթեր Սիթին» մասնակցի Չեմպիոնների լիգային, քանի դեռ ընթանում է նրա բողոքարկման դատավարությունը:

Ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտելու համար ՈւԵՖԱ-ն հաջորդ 2 մրցաշրջանով «քաղաքայիններին» հեռացրել է եվրագավաթներից: «Սիթին» մտադիր է բողոքարկել արբիտրաժային դատարանում (CAS), ինչը, հավանաբար, այնքան կձգձգվի, որ հաջորդ մրցաշրջանն արդեն մեկնարկած կլինի:

The Telegraph-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և 4 այլ ակումբներ դեմ են «քաղաքայինների» մասնակցությանը եվրագավաթներին:

Հիշեցնենք, որ պատիժը չի կարող ուժի մեջ մտնել, քանի դեռ ընթանում է բողոքարկման դատավարությունը: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000