Որոնել
Արխիվ
25.03.2020  18:41

Հովհաննես Համբարձումյան. «Շատ էի ցանկանում գալ Հայաստան, բայց...»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակել է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Հերթական զրուցակիցը դարձել է Կիպրոսի «Էնոսիս Պարալիմնի» ակումբում հանդես եկող Հովհաննես Համբարձումյանն է.

 «Կիպրոսում իրավիճակը շատ նման է Հայաստանին: Խուճապ չկա: Շատ վատ չէ, բայց շատ լավ էլ չէ: Գրեթե ամեն ինչ փակ է, բացի խանութներից, դեղատներից և բանկերից: Այսօր հայտարարեցին, որ մինչև ապրիլի 1-ը օդանավակայանը փակ է լինելու: Այսօրվանից նաև կլինեն սահմանված հատուկ ժամեր՝ մեծահասակների՝ խանութներ այցելելու համար: Այս պահի դրությամբ Կիպրոսի առաջնությունը դադարեցված է մինչև ապրիլի 30-ը, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի դրանից հետո:

Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, վնասվածքից հետո միայն վերջերս եմ սկսել անհատական մարզումները, հիմնականում՝ տնային պայմաններում: Շատ էի կարոտել Հայաստանը և ցանկանում էի գալ հավաքական, տեսնել խաղընկերներիս, բայց եղավ այն, ինչ եղավ: Հուսով եմ, որ իրավիճակը շուտ կկարգավորվի, և կկարողանանք կրկին վերադառնալ մեր բնականոն կյանքին»: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000