Որոնել
Արխիվ
25.03.2020  14:05

Անդրե Չալըշըր. «Իրավիճակը Շվեդիայում բավականին բարդ է»

Հայաստանի հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է Շվեդիայում՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Իրավիճակը Շվեդիայում բավականին բարդ է: Գարուն-աշուն ձևաչափով անցկացվող առաջնությունը պետք է սկսվեր ապրիլին, սակայն հասկանալի պատճառներով հետաձգվել է: Մեր թիմը նվաճել է նաև Շվեդիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր, սակայն այդ մրցաշարը նույնպես հետաձգվել է և, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի հունիսին: Մենք շարունակում ենք մարզումները, սակայն չեղարկել ենք բոլոր ընկերական հանդիպումները: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն»,- նշել է Չալըշըրը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000