Որոնել
Արխիվ
25.03.2020  13:45

Էդգար Բաբայան. «Մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս»

Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է, թե ինչ իրավիճակ է Դանիայում՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված:

«Կորոնավիրուսը Դանիայում մեծ թափ է ստացել, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, սահմանները փակ են: Վիճակից ելնելով՝ գրեթե ամեն ինչ, այդ թվում` ֆուտբոլը, դադարեցվել է: Ներքին առաջնությունը կանգնել է, թիմային մարզումներ չեն անցկացվում: Ես մարզվում եմ տնային պայմաններում, փորձում եմ պահպանել մարզավիճակս: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շատ շուտ նահանջ կապրի, և բոլորս կվերադառնանք մեր բնականոն առօրյային»,- նշել է Բաբայանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000