Որոնել
Արխիվ
24.03.2020  11:41

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշչին դառնում է հաղթողի գլխավոր ֆավորիտ

Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը:

Նախօրեին կայացած 6-րդ տուրում Յան Նեպոմնյաշչին սպիտակներով պարտության մատնեց Դին Լիժենին: Անիշ Գիրին սևերով ուժեղ գտնվեց Կիրիլ Ալեկսեենկոյից: Վան Հաո - Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ալեքսանդր Գրիշչուկ - Ֆաբիանո Կարուանա պարիտաները խաղաղ ելք ունեցան:

Նեպոմնյաշչին վաստակեց 4.5 միավոր և արդեն մեկ միավորով է գերազանցում երկրորդ տեղում ընթացող Վաշյե-Լագրավին: Վան Հաոն, Կարուանան, Գիրին և Գրիշչուկն ունեն 3-ական, Դին Լիժենն ու Ալեկսեենկոն՝ երկուական միավոր:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000