Որոնել
Արխիվ
23.03.2020  19:59

Արտետան առողջացել է կորոնավիրուսից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջացել է:

«Այժմ ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ինձ լավ եմ զգում, առողջացել եմ վարակից հետո: Ինձ պահանջվեց 3-4 օր որպեսզի ախտանշաններն անցնեն: Ինձ արդեն շատ լավ եմ զգում,  հսկայական էներգիա ունեմ:

Վարակի մասին շատ արագ տեղեկացա: Ավտոմեքենայի մեջ էի, երբ ինձ զանգահարեցին և ասացին, որ մեր նախորդ մրցակցի` «Օլիմպիակոսի» նախագահի թեստը դրական պատասխան է տվել: Հայտնեցի, որ ինձ լավ չեմ զգում: Հաջորդ օրը պետք է «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցեինք, բայց չէինք կարող լռել և մարդկանց վտանգի ենթարկել»,-  London Evening Standard-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000