Որոնել
Արխիվ
23.03.2020  18:48

Եվրոպայի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստները. Առաջատարը 2 անգամ թանկ է 2-րդից

CIES Football Observatory-ն կազմել է թոփ-5 լիգաներում հանդես եկող երիտասարդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Հաշվարկվել են միայն 2000 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները: Տրանսֆերային գինը կազմելիս ստեղծվել է հատուկ ալգորիթմ, որում հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ, այդ թվում խաղացողի պայմանագրի ժամկետը:

Բացահայտ առավելության առաջին տեղում է Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն: Նրա արժեքը գնահատվում է 198,5 միլիոն եվրո: Անգլիացուն հաջորդում է «Բորուսսիայի» մեկ այլ ֆուտբոլիստ` Էրլինգ Հոլանդը: Հարձակվողի արժեքն է 101 միլիոն եվրո:

Թոփ-10-ը հետևյալ հերթականությունն ունի.  

1. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դորտմունդ) – 198,5 մլն եվրո

2. Էրլինգ Հոլանդ («Բորուսսիա» Դորտմունդ) – 101 մլն

3. Ռոդրիգո Գոես («Ռեալ Մադրիդ») – 88,9 մլն

4. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 73,9 մլն

5. Կալում Հադսոն-Օդոի («Չելսի») – 72,3 մլն

6. Ֆերրան Տորրես («Վալենսիա») – 55,2 մլն

7. Էդուարդո Կամավինգա («Ռեն») – 53 մլն

8. Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 50,6 մլն

9. Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 50,4 մլն

10. Մոյզե Կին («Էվերթոն») – 46 մլն


Ամբողջական ցանկը` այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000