Որոնել
Արխիվ
23.03.2020  11:51

Ալեքսանդր Տարխանով. «Փյունիկի» ֆուտբոլիստներն արդեն գրում են, որ կարոտում են ֆուտբոլը»

Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս նույն ակումբի փոխնախագահ հանդիսացող Ալեքսանդր Տարխանովը զրուցել է ռուսական rsport գործակալության հետ ու պատմել, թե ինչպես է իրավիճակը Հայաստանում և «Փյունիկ» ՖԱ-ում կորոնավիրուսի ժամանակ:

- Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ Հայաստանի առաջնությունը դադարեցվեց: 

- Հանգիստ: Ասացին, որ պետք է դադարեցնել մարզումները, խաղերը: Երևանում ամեն ինչ խիստ է, փողոցներում մեքենաներ ո մարդիկ գրեթե չկան, երեկոյան ընդհանրապես ոչ ոք չկա: Բոլոր մեծ խանութներն ու ռեստորանները փակ են: Կարելի է միայն մի քանի սրճարաններ գտնել: Թեև չեմ կարող ասել, որ Հայաստանում վարակվածները շատ են: Ոչ մի խուճապ չկա, բոլորն իրենց նորմալ են պահում: Երևանում շշուկներ կային, որ հարսանիքներից մեկին կորոնավիրուսով վարակված հյուր է գնացել ու մի քանիսի վարակել: Բայց ես չեմ հավատում: Քաղաքում տուրիստներ գրեթե չկան: Տնտեսությանը լուրջ հարված կլինի:

- Կորոնավիրուսը ամբողջ աշխարը կաթվածի է ենթարկել:

- Միայն բելառուսներն են ֆուտբոլ խաղում: Լավ է, գոնե ինչ-որ սպորտ մնացել է: Մյուս կողմից, համաճարակի ժամանակ ավելի լավ է դադար վերցնել: Ավելի լավ է սպասել, հետո խաղալ: Իտալիային և Չինաստանին կորոնավիրուսը լուրջ հարված է հասցրել: Որոշ երկրներում արդեն ցուցանիշներն ընկնում են, ապաքինվածները շատ են: Ընդհանրապես, գրիպից ավելի շատ մարդիկ են մահանում: Իսկ եթե օնկոլոգիային նայե՞նք: Դրանից ավելի շատ մարդիկ են մահանում: Իսկ այստեղ միայն կորոնավիրուս է: Ես ամեն տարի ստուգումներ եմ անցնում, տեսնում եմ իրավիճակը, թե քանի մարդ է մահանում և ապաքինվում: Դրա դեմ է պետք պայքարել: Ինձ մոտ այդ ամենը վաղուց է անցել՝ 12-13 տարի առաջ: Օնկոլոգիա տարած մարդկանց համար կորոնավիրուսը ամենամեծ վտանգը չէ, հավատացեք:

- Մնացել եք Երևանում, թե՞ վերադարձել եք տուն:

- Ուրբաթ վերադարձա, ինձ հետ միասին ֆուտբոլիստներից մի քանիսն էին թռնում նույն ինքնաթիռով: Մեզ ասացին, որ դա վերջին թռիչքն է Ռուսաստան:

- Մինչև ե՞րբ եք մնալու տանը:

- Դեռ չգիտեմ: Հենց ամեն ինչ կարգավորվի, կվերադառնամ Հայաստան: 

- Ինչպե՞ս դիմավորեցին օդանավակայանում: 

- Հանգիստ: Թռիչքը Երևանից էր, վերցրեցի իրերս, բոլորը գնացին, տառացիորեն հինգ րոպեում: Իսկ մյուս երկրների ուղևորները կանգնած էին, ստուգվում էին: 

- Իրավիճակը սարսափ ֆիլմ չէր հիշեցնու՞մ:

- Ոչ: Միայն մեկ մարդու եմ տեսել համազգեստով: Ասեց՝ ով Հայաստանից է եկել միանգամից դուրս գնացեք: Նույնիսկ մարտի 7-ին ավելի շատ բժիշկներ կային: Ի դեպ, այդպիսի ֆիլմեր չեմ նայում: Մեծ Հայրենական պատերազմի 75-ամյակի տարում շատ լավ խորհրդային ֆիլմեր կան, այդպիսիք հաճույքով վերանայում եմ: Նայել եմ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» ֆիլմը, հինը: Հիասքանչ ֆիլմ է, բոլորն խորհուրդ եմ տալիս:

- Էլ ի՞նչ խորհուրդներ կտաք:

- Ամերիկացիները շատ լավ վավերագրական ֆիլմաշար են նկարել՝ «Անհայտ պատերազմ», Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ մեր բոլոր ճակատամարտերի մասին:  Դեռ խորհրդային տարիներին են նկարել այն: Շատ լավ ֆիլմ է: Երևի 20 անգամ նայել եմ, միևնույն է վերանայում եմ:

- Խանութ գնալիս ինչ տեսնում եք, առնու՞մ եք:

- Ոչ-ոչ: Այդ ամենին շատ հանգիստ եմ նայում: Առավել ևս, որ խանութ չեմ գնում, այդ հարցով կինս է զբաղվում: Ձավար ու հնդկաձավար տանը չեմ տեսել (ծիծաղում է): Պահածոներ ևս չենք առնում, ես դրանք չեմ ուտում:

- Իսկ տնային կոմպոտնե՞ր:

- Դրանք ևս: Բայց, Երևանում ընկեր ունեմ, նրա մայրը միշտ մուրաբա է դնում սեղանին, որ ուտեմ (ծիծաղում է):

- «Փյունիկում» կորոնավիրուսի թեստ անցե՞լ են:

- Ոչ: Տղաներից ոչ մեկը հիվանդ չէ, ոչ մի ախտանշաններ չկան: Բոլորը տանն են, արդեն գրում են, որ կարոտում են ֆուտբոլը:

- Ֆուտբոլիստներին ավելորդ քաշի համար տուգանելու՞ եք:

- (Ծիծաղում է): Տեսնենք: Թող սկզբում հասնեն բազա: Չեմ կարծում, որ նման խնդիրներ կլինեն, Երևանում շատ այգիներ կան, նրանք ինքնուրույն մարզվում են, այնպես որ առանց շարժման չեն մնա: Առավել ևս, որ նրանց տվել են ինքնուրույն մարզման ծրագիր: Ես էլ ամեն առավոտ մարզվում եմ մեկ ժամ:

- Կարևոր պահ. ինչպե՞ս են գործերը աշխատավարձերի պահով, երբ ֆուտբոլիստները ստիպված են տանը նստել՝ առանց գործ:

- Մոսկվայում կհանդիպենք ակումբի նախագահի հետ, կքննարկենք: Առայժմ վաղ է այդ մասին խոսել:

- Դուք եղել եք ֆուտբոլիստ, մարզիչ, ֆուտբոլային գործիչ: Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել՝ ամբողջ աշխատավարձը վճարել, թե՞ կրճատել:

- Ցանկացած ասպարեզում կրճատումներ են գնում: Եվրոպայում 15-30 տոկոսով նվազում են պայմանագրերը:

- Նորմալ մարզումների պայմաններում որքա՞ն կպահանջվի թիմին անհրաժեշտ մակարդակի հասցնել: 

- Եթե 10 օր չեն մարզվում, ապա մեկ շաբաթն էլ բավական է վերականգնվելու համար: Այն պայմանով, որ արձակուրդի ժամանակ ֆուտբոլիստները չեն խմում և իրենց տոնուսի մեջ են պահում:

- Հիմա նման բան հնարավո՞ր է:

- Ոչ, հիմա ուրիշ ժամանակներ են, բոլորը պրոֆեսիոնալ են: Խորհրդային միությունում նման բան կարող էր լինել (ծիծաղում է): Իմ աշխատանքի ընթացքում նման դեպքերի չեմ բախվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000