Որոնել
Արխիվ
22.03.2020  22:27

Ինս. «ՄՅՈւ-ն չպետք է բաց թողներ Հոլանդին, այլ կերպ «Սիթիի» ու «Լիվերպուլի» մակարդակին չեն հասնի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը քննադատել է ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

«Եթե նրանք ցանկանում են հասնել «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» մակարդակին, նրանց թոփ հարձակվող է հարկավոր:

ՄՅՈւ-ն հնարավորություն ուներ ձեռք բերել Հոլանդին, սակայն նրան բաց թողեցին, և այդ երիտասարդը տեղափոխվեց «Բորուսսիա»: Նա շատ լավ ֆուտբոլիստ է, ով դեռ կարող է աճել: Չի կարելի բաց թողնել նման խաղացողներին:

Հիասթափություն է, որ չկարողացան նորվեգացուն ստորագրել: Նրանց հարձակվող է հարկավոր, ով մրցաշրջանում 20-25 գոլ կխփի»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000