Որոնել
Արխիվ
22.03.2020  21:58

Ֆերդինանդ. «Վերջին աջ պաշտպանը, ով Ալեքսանդր-Առնոլդի պես վերահսկում էր խաղը, Կաֆուն էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին:

«Ուշադիր նրա խաղին էի հետևում «Ատլետիկոյի» դեմ տնային մրցավեճում: Երիտասարդները կարող են դիտել այդ խաղում Տրենտի գործողությունների 45-րոպեանոց տեսանյութը և հասկանալ, թե ինչպես պետք է գործի ժամանակից եզրային պաշտպանը:

Վերջին աջ պաշտպանը, ով այդպես վերահսկում էր խաղը, Կաֆուն էր: Տրենտն արտակարգ ֆուտբոլիստ է: Ինձ միևնույն է, թե նրան քննադատողներն ինչ են ասում: Այո, նա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ է, բայց այդ տղան գիտի ինչպես խաղալ:

Նրա փոխանցումներ Դե Բրյունեին են հիշեցնում: Ինձ հետ նույն թիմում էր խաղում Գարի Նևիլը, ով նույնպես լավ փոխանցումներ էր կատարում, բայց ոչ Տրենտի մակարդակի»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000