Որոնել
Արխիվ
22.03.2020  21:46

Մեսսին ու 3 այլ ֆուտբոլիստներ համաձայն են կորոնավիրուսի ժամանակ աշխատավարձի կրճատմանը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են աշխատավարձի կրճատման գնալ, քանի դեռ կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է:

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հանդիպել է թիմի ավագներ Լիոնել Մեսսիի, Ժերար Պիկե, Սերժի Բուսկեստի և Սերժի Ռոբերտոյի հետ, որոնք դրական են արձագանքել աշխատավարձի կրճատման գնալու խնդրանքին: Նրանք պետք է թիմին նույնը փոխանցեն:

«Բլաուգրանայի» ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա է գնում ակումբի բյուջեի 53 տոկոս գումարը` 552 միլիոն եվրոն: Կորոնավիրուսի ժամանակ «Բարսելոնայի» եկամուտները կտրուկ կրճատվել են: Ֆուտբոլիստների նման քայլը կօգնի լուրջ վնասներ չկրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000