Որոնել
Արխիվ
22.03.2020  19:39

Կապելլո. ««Ռեալին» կամ «Բարսելոնային» հաղթելու համար հարկավոր էր նվազագույնը 2 գոլ խփել»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծիք է հայտնել «սերուցքայինների» վրա Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև «Բարսելոնայում» Լիոնել Մեսսիի ունեցած ազդեցության մասին:

«Միշտ ասում էի. եթե ուզում եք հաղթել «Ռեալին», պետք է նվազագույնը 2 գոլ խփեք, որովհետև Ռոնալդուն, միանշանակ, մեկ գոլ կհեղինակի: Նույնը վերաբերվում է Մեսսին` «Բարսելոնայում»:

Փոփոխություններն անհրաժեշտ են, բայց պետք է դրանք զգույշ կատարել: Հարկավոր է հրավիրել ֆուտբոլիստների, որոնք կարող են տարբերություն ստեղծել, որովհետև երբ հագնում ես «Ռեալի» կամ «Բարսելոնայի» մարզաշապիկը, դա կարող է մեծ ճնշում գործադրել: Եթե մեծ վարպետ չես, այդ թիմերում հաջողության չես հասնի և կկորես»,- իտալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական ակումբից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000