Որոնել
Արխիվ
22.03.2020  20:09

1 միավորի տարբերություն. Մարզիչներն ընտրել են ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստին

«Спорт-Экспресс»-ը հարցում է անցկացրել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի թիմերի մարզիչների միջև, որոնք ընտրել են մրցաշարի լավագույն ֆուտբոլիստին:

Հաղթող է ճանաչվել «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով ստացել է 25 միավոր: Նրանից ընդամենը 1 միավորով հետ է մնացել «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը:

Երրորդ տեղը գրաված Ռոման Երյոմենկոն («Ռոստով») զգալիորեն հետ է մնացել` վաստակելով 8 միավոր:

Նշենք, որ քվեաթերթիկում 1-ին տեղում նշվածը ստացել է երեք միավոր, 2-րդում` երկու, 3-րդում` 1: Ամբողջական ցանկը` այստեղ:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000