Որոնել
Արխիվ
22.03.2020  00:38

Կովալևիչ. «Երբ Ղադիմյանը խաղադաշտում էր, կարողանում էինք լավ գրոհել»

«Նեմանի» գլխավոր մարզիչ Իգոր Կովալևիչը մեկնաբանել է Բելառուսի մեկնարկային տուրում «Իսլոչից» կրած արտագնա պարտությունը (0:1), և առանձնացրել Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանին:

«Լավ խաղ էր, ուժեղ մրցակցի հետ էինք մրցում: Մրցավարը կոտրեց մեր խաղը` թողնելով 10 ֆուտբոլիստով: Կան կանոնների երկակի մեկնաբանում, բայց այդ մրցավարի համար եռակի էր: Ոչինչ չես կարող անել:

Խաղավերջում մի փոքր չբավարարեց: Չդիմացանք: Չնայած, քանի դեռ Ղադիմյանը խաղադաշտում էր, նույնիսկ 10 ֆուտբոլիստով կարողանում էինք լավ գրոհել: Բայց նա դեռ պատրաստ չէ 90 րոպե խաղալ: Ցանկանում էինք ամրապնդել պաշտպանությունը, այդ պատճառով Գեղամին փոխարինեցինք: Արդյունքում, ոչ պաշտպանությունն ուժեղացրինք, ոչ հարձկաման գծում սկսեց մի բան ստացվել: Թիմին մեղադրելու ոչինչ չունեմ»,- մարզչի խոսքերն է մեջբերում pressball.by-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000