Որոնել
Արխիվ
21.03.2020  20:46

Լա լիգայի չինացի ֆուտբոլիստը կորոնավիրուսով է վարակվել Իսպանիայում

«Էսպանյոլի» հարձակվող Վու Լեյը հանձնած թեստը կորոնավիրուսի վերաբերյալ դրական պատասխան է տվել:

Չինացին վարակվել է Իսպանիայում: Ներկայումս նա մեկուսացված է Բարսելոնայում գտնվող իր տանը, հայտնում է South China Morning Post-ը:

28-ամյա ֆուտբոլիստը թեթև է տանում հիվանդությունը: Նրան օգնելու է Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան:

Նշենք, որ Լեյը Պրիմերայի միակ չինացի խաղացողն է: Նա նաև աշխարհի առաջին պրոֆեսիոնալ չինացի ֆուտբոլիստ է, որ վարակվել է կորոնավիրուսով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000