Որոնել
Արխիվ
21.03.2020  23:34

Ղադիմյան. «Նախինում միայն FIFA-ում էր Գենիչը մեկնաբանել իմ խաղը, իսկ այսօր` իրական կյանքում»

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը մեկնաբանել է Բելառուսի առաջնությունում իր նորմաուտը «Իսլոչ» - «Նեման» խաղում (1:0):

«Իհարկե, հեշտ չէ ֆուտբոլ խաղալ, երբ աշխարհում նման քաոս է: Մեր մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր փորձում են պաշտպանել մեզ այդ վիրուսից: Բայց, ինչպես ասում են, ֆուտբոլը պարզապես խաղ չէ, այլ կյանք է: Այդ պատճառով մտածեցինք, որ գոնե այսպես մարդկանց ուրախություն կբերենք, հատկապես նրանց, ովքեր կարոտել են ֆուտբոլը:

Գիտեմ, որ Ռուսաստանում խաղը ցուցադրել են Match TV-ով, և կարող եմ ասել, որ դա ընտիր է: Նախկինում միայն FIFA խաղալիս էի լսել, որ Կոնտանտին Գենիչը մեկնաբանի իմ խաղը, իսկ այսօր իրական կյանքում էր:

Ֆուտբոլիստների անունից ուժ եմ մաղթում բժիշկներին: Ցանկանում եմ, որ մարդիկ միմյանց աջակցեն, միասնական լինեն, խանութներում հնդկացորեն ու զուգարանի թուղթ թողնեն մյուսներին: Իսկ առայժմ շարունակեք դիտել Բելառուսի առաջնությունը»,- Sport24.ru-ի հետ զրույցում ասել է կիսապաշտպանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000