Որոնել
Արխիվ
21.03.2020  20:55

Նեյմարը «Բարսելոնային» հայտնել է վերադառնալու ցանկության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նոր քայլեր է ձեռնարկում «Բարսելոնա» վերադառնալու համար: Sport.es-ը վստահեցնում է, որ բրազիլացու շրջապատի մարդիկ նրա անունից կապնվել են կատալոնական ակումբի հետ և հայտնել ցանկալի տեղափոխության մասին:

28-ամյա ֆուտբոլիստը նաև պատրաստակամություն է հայտնել ճնշում գործադրել ֆրանսիական ակումբի վրա: Մասնավորապես, ամռանը նա կարող է օգտվել ՖԻՖԱ-ի կանոնակարգի 17-րդ կետից և խզել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը: Դա հնաարվոր է, եթե նա 28 տարեկան է և 3 տարի անցկացրել է տվյալ ակումբում: Այդ դեպքում ՖԻՖԱ-ն ինքն է փոխհատուցում սահմանում:

Այդուհանդերձ, «բլաուգրանան» չի ցանկանում նման ճանապարհով վերադարձնել իր նախկին հարձակվողին:

Նշվում է, որ Նեյմարը ցանկանում է իր կարիերայի վերջին լավագույն տարիներն անցկացնել Լիոնել Մեսսիի հետ, որի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Ավելի վաղ շշուկներ կային, որ նա «Բարսելոնայից» հեռացել է արգենտինացու «շողքի տակ» չլինելու համար:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000