Որոնել
Արխիվ
21.03.2020  18:39

Ռոնալդինյոն դարձավ 40 տարեկան. նա այս պահին ազատազրկման մեջ է

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն այսօր` մարտի 21-ին դարձավ 40 տարեկան: Այս պահին բրազիլացին գտնվում է Պարագվայի բանտում, որտեղ հայտնվել է անձնագրի կեղծման մեղադրանքով:

«Ֆուտբոլային կախարդը» պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1998 թվականին` «Գրեմիոյի» կազմում: 2001 թվականին նա տեղափոխվել է ՊՍԺ-ը, իսկ ևս 2 տարի անց, 30 միլիոն եվրոյով` «Բարսելոնա»:

Հենց կատալոնական թիմում է նա հասել իր կարիերայի գագաթնակետին` նվաճելով «Ոսկե գնդակը» (2005) և երկու անգամ ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2004, 2005): «Բլաուգրանայի» կազմում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2006 թվականին` Չեմպիոնների լիգայի հաղթող և այլ տիտղոսներ նվաճել:

2008 թվականին Ռոնալդինյոն տեղափոխվել է «Միլան», որի կազմում դարձել է Ա սերիայի չեմպիոն (2010-11): Հետագայում բրազիլացին հանդես է եկել «Ֆլամենգոյի», «Ատլետիկո Մինեյրոյի», «Ֆլումինենսեի» և մեքսիկական «Կերետարիոյի» կազմում:

Բրազիլիայի հավաքականի կամզում Ռոնալդինյոն դարձել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը կարիերան ավարտել է 2018 թվականին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000