Որոնել
Արխիվ
20.03.2020  20:14

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է բլից-հարցերի

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է իր նախկին թիմի` «Սևիլյայի» մասին և պատասխանել է բլից-հարցերի:

«Մանկուց երկրպագել եմ «Սևիլյային»: Ինձ համար մեծ պատիվ է, որ այդ ակումբում ամենից շատ խաղեր անցկացրած մարզիչն եմ: «Սևիլյան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, ինչի ապացույցն է վերջին 15 տարիներին նվաճած տիտղոսները, այդ թվում՝ եվրագավաթներում: «Սևիլյան» համարվում է Եվրոպա լիգայի արքան»:

Բլից հարցեր.

- «Սևիլյա» (2000-2005) vs «Ատլետիկ Բիլբաո» (2007-2011):

- Երկուսն էլ իմ սրտում են:

- Անադալուսիա vs Բասկոնիա:

- Երկուսն էլ, զվարճանալու համար:

- Սերխիո Ռամոս vs Դանիել Ալվես:

- Շատ դժվար հարց է: Երկուսն էլ իմ զավակներն են:

- Խոսե Անտոնիո Ռեյես vs Իկեր Մունիային:

- Իրոք շատ դժվար հարցեր եք տալիս:

- Վիսենտե Դել Բոսկե vs Լուիս Արագոնես:

- Արագոնեսն իսկական մաեստրո է, իսկ Դել Բոսկեն չեմպիոնների չեմպիոն է:

- Պաելյա vs գասպաչո:

- Սկզբից՝ պաելյա, հետո՝ գասպաչո:

- Սանգրիա vs սպիտակ գինի:

- Սպիտակ գինի… սառույցով:

- Պեդրո Ալմադովար vs Լուիս Բոնուել:

- Շատ տարբեր են, բայց երևի Ալմադովարը:

- 1:0 vs 4:3:

- Հաղթանակ, ուղղակի հաղթանակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000