Որոնել
Արխիվ
20.03.2020  12:02

Կապառոս. «Ստիպված էի հեռանալ Հայաստանից»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Marca-ի ռադիոհաղորդման հյուրն է եղել, որի ժամանակ պատմել է Երևանից Իսպանիա վերադառնալու մասին:

«Հայաստանում նույնպես արտակարգ իրավիճակ հայտարարեցին, այդ պատճառով ստիպված էի վերադառնալ: Այժմ աշխատելու և վերլուծելու եմ տանից:

Հիմա սպորտը երկրորդ պլանում է, որովհետև պետք է նախ հաղթենք այդ վիրուսին և վերադանանք նորմալ վիճակին: Բոլորս ենք այդ խաղը խաղում: Մարդկությունը հիմա նույն մարզաշապիկով է, և մենք գիտենք` ով է մեր մրցակիցը: Միասնականությունն ուժ է: Պետք է միասին հաղթենք կորոնավիրուսին»,- ասել է իսպանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000