Որոնել
Արխիվ
20.03.2020  11:49

Բանակցություններ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. «Արսենալը» գին է սահմանել

«Արսենալն» ու «Ռոման» շարունակում են բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ:

The Sun-ը գրում է որ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել ամբողջ տրանսֆերը, եթե «գայլերը» վճարեն 20 միլիոն ֆունտ (21,8 միլիոն եվրո): Սպասվում է, որ հռոմեացիները փորձելու են նվազեցնել այդ գումարը: Հենրիխը նույնպես կողմ է Հռոմում մնալուն:

Լոնդոնյան ակումբում կարծում են, որ շաբաթական 175 հազար եվրո աշխատավարձ ստացող ֆուտբոլիստից բաժանվելով կթեթևացնեն ակումբի բյուջեն:

31-ամյա Մխիթարյանը վարձավճարով է հանդես գալիս «Ռոմայի» կազմում: Նա Իտալիայի առաջնության 13 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000