Որոնել
Արխիվ
18.03.2020  00:42

Pastinfo.am. Լևոն Արոնյանի կինը գիտակցության է եկել. վիրահատությունը բարեհաջող է անցել

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոլին վիրահատվել է։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն», որի հարցին ի պատասխան ասել է «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կյուրեղյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ Արիանե Կաոլին տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավականին հաջող է անցել. «Նրա վիճակը լրիվ համապատասխանում է կրած վիրահատության ծանրությանը։ Գիտակցությունը տեղում է»,-ասել է Ռոբերտ Կյուրեղյանը։

Ինչ վերաբերվում է նախատեսվող այլ վիրահատություններին, բժիշկը նշել է` մի քանի օրից պարզ կդառնա, եթե անհրաժեշտություն լինի, կանեն։

Հիշեցնենք, որ մարտի 15 Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Կաոլիի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի հենասյանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000