Որոնել
Արխիվ
16.03.2020  16:23

Կապառոս. «Հայաստանի համեմատ` Իսպանիայում շատ ավելի ծանր վիճակ է»

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Marca-ի հետ զրույցում մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով Հայաստանում և Իսպանիայում ստեղծված իրավիճակը:

- Դուք մի քանի օր առաջ ժամանել եք Հայաստան, երբ աշխարհում կորոնավիրուսի տարածում է: Ձեզ տեղեկացրե՞լ էին, թե այդ երկին ինչպես է պայքարում վիրուսի դեմ:

- Այստեղ դեռ վարակի շատ դեպքեր չկան` 6-7 մարդ է (հարցազրույցը կայացել է երեկ-խմբ.): Պետությունը կառավարում է իրավիճակը: Սա փոքր երկիր է, անհրաժեշտ ստուգումները կատարվում են: Ինձ ստուգեցին մուտքի ժամանակ և հետագայում հսկողության տակ են պահում: Խանութներն ու փաբերը դեռ բաց են: Փողոցում կարող եք շարժ տեսնել: Այն, ինչ լսում եմ Իսպանիայում իրավիճակի մասին, դժվար է պատկերացնել: Այդտեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Հայաստանում առաջնության խաղերը դադարեցվեցին, իսկ հավաքականի ընկերական խաղերը նույնպես հետաձգվելու են: Մարտի 17-ին հանդիպելու են, որ այդ հարցը լուծեն: Ֆուտբոլը պետք է օրինակ ծառայի: Միգուցե, ուշացել ենք, որովհետև համաշխարհային ուշադրության կենտրոնում ենք:

- Ի՞նչ նորություններ եք ստանում Իսպանիայից վիրուսի վերաբերյալ: Ինչպիսի՞ ազդակ է հարկավոր ուղարկել մարդկանց:

- Իմ երեխաները Մադրիդում են, և ես ամեն ինչից տեղյակ եմ: Մարդիկ պետք է լսեն մասնագետների ու բժիշկների խորհուրդներին: Հարկավոր է դուրս չգալ փողոց, բացի անհրաժեշտ բան գնելու դեպքերից: Այդպես պետք է շարունակել, մինչև տեսնենք, որ ամեն ինչ լավանում է: Պետք է որոշ ժամանակ միմյանց հյուր չգնանք: Այլ ելք չկա:

- Գումարած այդ ամենին, թվում է մենք որոշ ժամանակ ֆուտբոլ չենք ունենա: Արդյո՞ք ֆուտբոլը պետք է կանգ առնի, ինչպես մյուս սոցիալական և տնտեսական ճյուղերը:

- Իհարկե, այս ճգնաժամն ազդեցություն է ունենում բոլոր կազմակերպությունների տնտեսությանը, և մենք դժվարությամբ ենք հարմարվում դրան: Նորմալ է, որ մարզվելու փոխարեն անվտանգության նորմաներ են սահմանվում: Ֆուտբոլը դա հասարակության հայելին է: Բացի այդ, մեր մարզաձևը հանրային միջոցառումների կենտրոնն է, ոչ միայն մարզադաշտերում, այլ նաև սրճարաններում և փաբերում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000