Որոնել
Արխիվ
16.03.2020  12:27

«Կայրաթի» գլխավոր մարզիչ. «Շնորհակալ եմ Կամո Հովհաննիսյանին»

«Կայրաթի» գլխավոր մարզիչ Ալեքսեյ Շպիլյովսկին ամփոփել է Ղազախստանի առաջնության 3-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորից» կրած 0:1 հաշվով պարտությունը:

Հետխաղյա աուլիսի ժամանակ հարցերից մեկը եղել է եզրային պաշտպան Դինո Միկանովիչի մասին, ով առաջին խաղակեսում վնասվածքի պատճառով լքել է խաղադաշտը, իսկ նրան փոխարինել է Կամո Հովհաննիսյանը:

«Միկանովիչը բուժզննում կանցնի: Շատ մեծ հույսեր ունեմ, որ նրա հետ լուրջ բան չի պատահել: Ափսոս, որ հիմնական կազմի ֆուտբոլիստը կարևոր մրցավեճում վնասվածք ստացավ:

Բայց, միևնույն ժամանակ, Դինոյին փոխարինած Կամո Հովհաննիսյանը լավ մտավ խաղի մեջ: Շնորհակալ եմ նրան նվիրվածության համար»,- երիտասարդ մարզչի խոսքերն է մեջբերում Sports.kz-ն:

 

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000