Որոնել
Արխիվ
16.03.2020  11:49

Ղազախստանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. Պրեմյեր լիգան դադարեցվեց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու հրաման է ստորագրել: Երկրում կորոնավիրուսով վարակվածների 16 դեպք է հայտնաբերվել:

Դրանից  անմիջապես հետո Ղազախստանի պրոֆեսիոնալ լիգգայի պաշտոնական կայքը հայտնել է, որ Պրեմյեր լիգայի, Առաջին լիգայի, Երկրորդ լիգայի և Գավաթի խաղարկության խաղերը դադարեցվել են մինչև ապրիլի 15-ը:

ՂՊԼ-ում հասցրել էին 3 տուր անցկացնել:

Հիշեցնենք, որ Ղազախստանում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստներ, իսկ Առաջին լիգայի երկու թիմերը մարզում են հայ մասնագետներ: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000