Որոնել
Արխիվ
15.03.2020  14:46

Բժիշկները կարողացել են կայունացնել Լևոն Արոնյանի կնոջ վիճակը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկություն է հայտնել շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի առողջական վիճակի մասին: Վերջինս այս կեսգիշերին ավտոմեքենայով լուրջ վթարի է ենթարկվել Սեբաստիա փողոցում:

«Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:

Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»,- գրել է նախարարը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000