Որոնել
Արխիվ
13.03.2020  17:52

ՀՖՖ-ն 1,5 ամսով որակազրկեց Յուրի Տարխանովին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է երկար ժամանակով որակազրկել «Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ Յուրի Տարխանովին: Նա մինիչև մայիսի 1-ը զրկվել է պաշտոնական ահնդիպումների ժամանակ իր պարտականությունները կատարելուց:

Ալեքսանդր Տարխանովի որդին Առաջին խմբի «Անիի» դեմ հանդիպման ժամանակ հեռացվել է պահեստայինների նստարանից:

Նշվում է, որ նա պատժվել է մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ (հայհոյանքներ) անելու համար:

Մարզչի այդ արարքի պատճառով «Փյունիկը» տուգանվել է 200 000 դրամով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000