Որոնել
Արխիվ
13.03.2020  15:29

Օոուեն. ««Լիվերպուլը» դուրս մնաց ՉԼ-ից, բայց ավելի ուժեղ թիմ Եվրոպայում չկա»

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օոունը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյից» «կարմիրների» կրած պարտության (2:3, լ.ժ.) մասին:

««Լիվերպուլը» դուրս մնաց հետագա պայքարից, բայց որևէ կասկած չկա, որ նա Եվրոպայի լավագույն թիմն է: Ավելի ուժեղ թիմ պարզապես չկա: Մրցաշարի մյուս մասնակիցները հանգիստ շունչ քաշեցին, երբ իմացան «մերսիսայդցիներն» այլևս պայքարի մեջ չեն:

«Ատլետիկոյի» դեմ նրանք արտակարգ 90 րոպե անցկացրեցին: Պարզապես ոչնչացրեցին մադրիդցիներին: «Ատլետիկոն» միայն մեկ առավելություն ուներ… դարպասապահը:

Իսպանացիների խաղից հետո հաստատ նստել էին հանդերձարանում և նույնպես զարմացել, որ կարողացան նման մրցակցի պայքարից դուրս թողնել: Նրանք երբեք նման բան չէին տեսել»,- BT Sports-ի եթերում ասել է անգլիացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000