Որոնել
Արխիվ
12.03.2020  22:19

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայկական ևս մեկ ակումբ դադարեցրեց մարզումները

«Լոռի» ՖԱ ղեկավար կազմն այսօր կայացած ժողովի ընթացքում, կորոնավիրուսի տարածման պատճառով, որոշում կայացրեց դադարեցնել Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բոլոր տարիքային թիմերի մարզումներ ու մասնակցությունը ՀՀ մանկապատանեկան առաջնություններին անորոշ ժամանակով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նաև նշվում է, որ «Լոռի» ՖԱ առաջիկա հանդիպմանը երկրպագուների ուղեւորությունը Գյումրի չեղարկվում է՝ կարեւորելով նրանց առողջությունն ու հնարավոր ռիսկերը։

Ավելի վաղ մարզումները դադարեցնելու մասին հայտարարել էր նաև «Գանձասարը»։

Նշենք, որ Հայաստանում վաղվանից կորոնավիրուսի պատճառով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները։ Պաշտոնական տվյալներով երկրում 4 վարակված կա և 50-ից ավելի հոսպիտալացված։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000