Որոնել
Արխիվ
12.03.2020  13:16

Կլոպ. ««Ատլետիկոն» կարող էր իսկական ֆուտբոլ խաղալ, բայց նստել էր պաշտպանությունում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյից» կրած տնային պարտությունը (2:3, լ.ժ.) և մրցաշարից դուրս մնալը:

«Երբ հաշիվը դարձավ 2:1, դա այդքան էլ լուրջ խնդիր չէր, բայց 2:2-ն արդեն շատ ծանր էր: Բաց թողած երկորրդ գոլից հետո մեր ֆուտբոլիստներն արդեն հոգնած էին և դժվարությամբ էին կարողանում անել այն, ինչ մինչև այդ հեշտ էր ստացվում: Եզրից փոխանցումներն արդեն դիպուկ չէին, ինչպես գոլերի դեպքում էր: Տղաները մոռացան, թե դա ինչպես է պետք անել:

Բացարձակ դժգոհ չեմ իմ սաներից: Շատ դժվար է խաղալ նման մրցակցի դեմ: Չեմ հասկանում այն, թե նրանք ինչու են նման ֆուտբոլ խաղում, երբ այդքան բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ունեն: Նրանք կարող էին իսկական ֆուտբոլ խաղալ, այլ ոչ թե նստել պաշտպանությունում և միայն հակագրոհներ օգտագործել:

Վերջին տարիներին մեր բախտը շատ էր բերում, առանց դրա անհնար է երկու անգամ անընդմեջ եզրափակիչ հասնել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000