Որոնել
Արխիվ
12.03.2020  02:33

ԽԵԼԱՀԵՂՈՒԹՅՈՒՆ. «Ատլետիկոն» Լյորենտեի շնորհիվ լրացուցիչ ժամանակում արդյունք ապահովեց (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց «Ատլետիկոյին»։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-0 հաշվով։ Միակ գոլը 43-րդ րոպեին հեղինակեց Ժորժինյո Վեյնալդումը։ Քանի որ առաջին խաղում նույն հաշվով առավելության էին հասել իսպանացիները՝ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

94-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, բայց հյուրերը չհանձնվեցին։ 97-րդ րոպեին Մարկուս Լյորենտեն մեկ գոլ հետ բերեց, իսկ 106-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ իր թիմին դուրս բերելով 1/4 եզրափակիչ։ Խաղի վերջնամասում՝ 120+1-րդ րոպեին էլ Ալվարո Մորատան դրեց վերջակետը՝ այդ հանդիպմանը նույնպես հաղթանակ ապահովելով իր թիմի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000