Որոնել
Արխիվ
12.03.2020  02:00

Առանց հանդիսականների, բայց՝ դրայվով. ՊՍԺ-ն հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն առանց երկրպագուների «Պարկ դե Պրենսում» ընդունեց Դորտմունդի «Բորուսիային» և հաղթեց 2-0 հաշվով։

28-րդ րոպեին Նեյմարը բացեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Խոան Բեռնատը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Նշենք, որ 89-րդ րոպեին հյուրերից ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Էմրե Ջանը սուլիչից հետո Նեյմարի հետ վիճելու և նրան հրելու համար։

Առաջին խաղում տանը հաղթել էր գերմանական ակումբը 2-1 հաշվով, ուստի նման հաշվի պարագայում քառորդ եզրափակչի ուղեգիր վաստակեցին փարիզցիները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000