Որոնել
Արխիվ
11.03.2020  15:23

ՖԻՖԱ-ի օրենքը Վահագն Այվազյանին թույլ է տալիս խաղալ

«Ուրարտուն» երեկ` մարտի 10-ին պաշտոնապես հայտարարեց եզրային պաշտպան Վահագն Այվազյանի վերադարձի մասին:

27-ամյա ֆուտբոլիստն աշնանը տեղափոխվել էր Օմանի «Ալ-Նասր», որի հետ պայմանագիրն ավարտվել էր դեկտեմբերին: Որոշ ժամանակ լատերալն առանց թիմ էր, սակայն փետրվարին պայմանագիր կնքեց «Լոռիի» հետ: Այդուհանդերձ, նա իրավունք չուներ խաղալ վանաձորցիների կազմում, քանզի մրցաշրջանում դա կդառնար նրա երրորդ թիմը, ինչը ՖԻՖԱ-ի կանոններով արգելված է: Այդ հանգամանքը «Լոռին» հաշվի չէր առել, հետևաբար հետո խզեց ֆուտբոլիստի հետ պայմանագիրը:

«Ուրարտու» վերադառնալուց հետո Այվազյանը կկարողանա մասնակցել պաշտոնական խաղերին, քանի որ ՖԻՖԱ-ն թույլ է տալիս խաղալ միայն երկու թիմերի կազմերում, անկախ նրանից, որ հեռացել ու վերադարձել է: Երևանյան ակումբից ArmFootball.com-ին տեղեկացրեցին, որ նրանք նույնպես հատուկ ճշտել են այդ կետի նրբությունները:

Սպասվում է, որ արդեն այսօր Այվազյանը կհայտավորվի «Նոայի» դեմ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ խաղին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000