Որոնել
Արխիվ
11.03.2020  11:59

Իլիչիչը հասավ նվաճման, որը միայն Մեսսին ու Ռոնալդուն էին կարողացել

«Ատալանտայի» հարձակվող Յոսիպ Իլիչիչը պոկերի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Վալենսիայի» դեմ արտագնա խաղի ժամանակ (4:3): Դիմակայության առաջին մրցավեճում (4:1) նա հաղթական գոլ էր խփել:

Opta-ն տեղեկացնում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ֆուտբոլիստը, ով փլեյ-օֆֆի երկուխաղյա դիմակայությունում հասել է 5 գոլի սահմանին:

Նախկինում նման նվաճման էին հասել միայն Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն: «Բարսելոնայի» առաջատարը 2011-12թթ. մրցաշրջանի «Բայերի» դեմ դիմակայությունում 6 գոլ է խփել, իսկ պորտուգալացին 2016-17թթ. մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, 5 գոլ է խփել «Բավարիայի» դեմ երկու հանդիպումներում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000