Որոնել
Արխիվ
11.03.2020  02:05

Մոուրինյուի «Տոտենհեմը» լքեց Չեմպիոնների լիգան. «Լեյպցիգն» առաջին անգամ քառորդ եզրափակչում է (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «ՌԲ Լեյպցիգը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտության մատնեց «Տոտենհեմին»: Լոնդոնում Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթել էր 1:0 հաշվով:

Հանդիպան հերոսը դարձավ գերմանական թիմի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը, ով առաջին խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ: Նրան դրանում օգնեցին Տիմո Վերները և Անխելինյոն: 87-րդ րոպեին փոխարինման մտնելուց վայրկյաններ անց Էմիլ Ֆորսբերգը հաշիվը դարձրեց խոշոր:

Այպսիսով, «Լեյպցիգն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր, իսկ մրցաշարի գործող փոխչեմպիոնը լքեց պայքարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000